Հայաստանը ռուսական բիզնես–թրավել ինդուստրիայի գլխավոր արարողության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն ուղղություն։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատնից։

Մոսկվայում կայացել է BBT (Buying Business Travel) Russia & CIS Award–ի՝ բիզնես տուրիզմի ոլորտում նկատելի ձեռքբերումների համար միջազգային մրցանակաբաշխության արարողությունը։

Հայաստանը պատվավոր միջազգային մրցույթում ներկայացվել է «OK ARMENIA» նախագծով ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ։

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը ճանաչվել է «2017-ի լավագույն արտասահմանյան MICE ուղղություն»։ Այս անվանակարգում, Հայաստանից բացի, ներկայացված են եղել Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան եւ ԱՄԷ–ն։