ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Արթիկ – Ալագյազ, Վանաձոր - Դիլիջան եւ Գորիս – Սիսիանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Սեւանի թերակղզուց մինչեւ թունել եւ Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք եւ անբավարար տեսանելիություն է:
Բքի եւ մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթեւեկելուց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




























