Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի նախկին խորհրդական Սալեհ Բաշիրը պատմել է, որ պետության ղեկավարին սպանել են դավադրության միջոցով, այլ ոչ թե հեղափոխության հետեւանքով։ Այս մասին նա ասել է RT–ին տված հարցազրույցի ժամանակ։

«Դա հանգամանորեն պլանավորված եւ հմտորեն իրականացրած պլան էր՝ Քադաֆիին  եւ Եգիպտոսի ու Թունիսի նախագահներին տապալելու համար»,– պարզաբանել է նա։

Բաշիրի խոսքով՝ դավադրության նպատակն է եղել իսլամը կրոնից վերածել մշակութային երեւույթի։ Նա հավելել է, որ Քադաֆիի տապալումը նախապատրաստել էր ԱՄՆ–ն»։

«Նրանք կարծում էին, որ Քադաֆին արեւմտյան մշակույթի հակառակորդ է եւ ձգտում է խախտել աշխարհակարգը»,– ասել է նախկին խորհրդականը։

Հիշեցնենք, որ Քադաֆին սպանվել էր 2011 թվականի հոկտեմբերի 20-ին։ Նրա մահվանից հետո երկիրը բաժանվել է մի քանի տարածքների, որոնք վերահսկում են տարբեր խմբավորումներ։