Երեւան-Արմավիր ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13։50-ի սահմանում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 23.5-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 TQ 205 համարանիշի եւ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Հլոյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 877 համարանիշի ավտոմեքենաները։
shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում, իսկ Opel-ի ուղեւոր՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
































