Սյունիքում արտակարգ դեպք է տեղի ունեցել. դեկտեմբերի 8-ին ժամը 21:15-ին ԱԻ նախարարությունն ահազանգ է ստացել, որ Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Volkswagen Caddy» մակնիշի 564 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շուրջ 30 մետր սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների ժամանումը վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























