Կիեւի կենտրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն  հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օրվան նվիրված հանրահավաք եւ մաղթանք, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերին նվիրված խաչքարի մոտ արարողությունը վարել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական  թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան  2015-ի սեպտեմբերի 11-ին դեկտեմբերի 9-ը ընդունել էր որպես Ցեղասպանություն  հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օր։