Սամցխե-Ջավախքում կհեռարձակվի ռուսալեզու նոր ալիքը` «Տոկ- TV»: Այս ալիքը  Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաալիքն է: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:

Հեռուստաընկերության հիմնադիրներից   Նաթիա Կուպրաշվիլին է նշել է, որ նոր ալիք ստեղծելու գաղափարը հասունացավ այն բանից հետո, երբ  ԱՄՆ-ի դեսպանատան աջակցության շնորհիվ Սամցխե-Ջավախքում   կառուցվեց  թվային հեռահաղորդակցման ցանց:

Ալիքի հաղորդման համար նախատեսված սարքավորումը տեղադրված է Դամալա գյուղի մոտակայքում գտնվող  լեռան վրա, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա։ Ալիքի ազդանշանը տարածվում է նաև այն գյուղերի վրա, որտեղ վրացական ալիքները ընդհանրապես չէին հեռարձակվում:

Պարտավորության համաձայն, ալիքը պետք է հեռարձակի վրացերեն եւ ռուսերեն լեզուներով, առնվազն օրական 12 ժամ: