Մուսուլմանական երկրներից միգրացիան ԵՄ հիմնական խնդիրներից մեկն է: Այս մասին դեկտեմբերի 16-ին Պրահայում Եվրոպական քաղաքական կուսակցությունների եւ հականերգաղթային շարժումների ղեկավարների համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է հիմնական բանախոսներից մեկը՝ «Ազատության կուսակցության» (Նիդերլանդներ) ղեկավար Գերտ Վիլդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զանգվածային միգրացիան պետք է կանխել, եթե անգամ անհրաժեշտ լինի Եվրոպայի սահմաններին պատ կառուցել», - ասել է նա:
Ֆրանսիայի «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը ճնշում է Եվրոպայի ժողովուրդների մշակույթը եւ սպառել է իրեն որպես կազմակերպություն: «Մենք հայրենասեր ենք, եւ մենք պաշտպանում ենք ինքնիշխանությունը», - ասել է նա` հավելելով, որ եվրոպացիների ապագան «անկախ ինքնիշխան պետությունների համագործակցության մեջ է »: