Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուսով է հունվարի կեսին սոցիալ-դեմոկրատների հետ հնարավոր կոալիցիայի մասին բանակցություններն ավարտել, հաղորդում է Reuters-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իրատեսական է համարում մարտին եվրագոտու բարեփոխումների վերաբերյալ քննարկումներում առաջընթաց գրանցելը, որի մասին  Բեռլինն ու Փարիզը հայտարարել են, մինչդեռ վտանգ կա, որ  սոցիալ-դեմոկրատների հետ բանակցությունները կարող են ձախողվել, Մերկելը նշել է, բանակցությունները նախատեսվում է հունվարի կեսին ավարտել:

ԳՍԴԿ որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են համագործակցել Մերկելի հետ կոալիցիոն համաձայնությունից դուրս: Սակայն, Մերկելը նշել է, որ կայուն կառավարությունը պահանջում է պաշտոնական համաձայնագրեր: «Այն ամենը, ինչը չի համապատասխանում դրան, նշանակում է, որ բանակցությունները արդյունավետ չեն եղել»: