Հյուսիսային Կորեան եւ Իրանը սպառնում են ամերիկացիներին: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ռազմավարությունում, որը ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Հյուսիսային Կորեան եւ Իրանը վճռականորեն են տրամադրված  տարածաշրջանը ապակայունացնելու համար՝ սպառնալով ամերիկացիներին եւ դաշնակիցներին, ինչպես նաեւ դաժանաբար վերաբերվելով սեփական ժողովրդի հետ:

«Հյուսիսային Կորեան հնարավորություն է փնտրում միլիոնավոր ամերիկացիների սպանելու համար՝ օգտագործելով միջուկային զենք: Իրանը աջակցում է ահաբեկչական խմբավորումներին եւ մեր ոչնչացման բացահայտ կոչ է անում»:

Հյուսիսային Կորեան `անողոք բռնապետություն է, որի համար արժեք չունի մարդկային արժանապատվությունը:

Ավելի քան 25 տարի  Փհենյանը կարողացել է ստեղծել միջուկային զենք եւ բալիստիկ հրթիռներ: