Մերձմոսկվայում քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի վերահսկողության տակ գտնվող խմբի անդամներն են ձերբակալվել:

Life-ի համաձայն՝  հանցագործները սպառնացել են  տեղացի գործարարին եւ պահանջել են  80 հազար ռուբլի: Խուզարկության ընթացքում նրրանց մոտ հայտնաբերվել է երկու տրավմատիկ ատրճանակ, կաստետ, որսորդական փամփուշտներ, ինչպես նաեւ կեղծ վկայականներ: Նրանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) շորթման վերաբերյալ գործով կալանավորված է: