ԱՄՆ վարչակազմը հրապարակայնորեն մեղադրել է Հյուսիսային Կորեային WannaCry հաքերային հարձակման համար, որը վնաս է հասցրել հիվանդանոցներին, բանկերին եւ աշխարհի տարբեր ընկերություններին, հաղորդում է Reuters- ը:

«Կիբեր հարձակումը լայնորեն տարածվել է եւ միլիարդներ է արժեցել եւ Հյուսիսային Կորեան անմիջական պատասխանատվություն է կրում», - Wall Street-ում տպագրված հոդվածում գրել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Թոմ Բոսերտը:

Նրա խոսքով՝ ավելի քան 10 տար Փհենյանի գործողությունները անվերահսկելի են եւ նրա «չարամիտ վարքը դառնում է ավելի ակնհայտ»: «WannaCry-ի հարձակումը խելահեղություն էր», - գրում է նա:

Սպասվում է, որ Սպիտակ տունը Փհենյանին դատապարտող պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:

Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Lazarus Group անվանումով հայտնի հաքերային ստորաբաժանումը, որն աշխատում է Հյուսիսային Կորեայի կառավարության անունից, կատարել է WannaCry հարձակումը: