ՆԱՏՕ-ն մտադիր է Չինաստանի հետ հարաբերությունները ամրապնդել եւ խորացնել: Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է կազմակերպության քարտուղար Յենս Ստոլտենբերգը , հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ Չինաստանը աճող ռազմական եւ տնտեսական ներուժով պետություն է, այդ պատճառով Դաշինքի համար կարեւոր է նրա հետ հարաբերություններ ունենալը:

Միաժամանակ, նա նշել է, որ Հարավարեւելյան Ասիան ՆԱՏՕ պատասխանատվության գոտում չէ:

 «Մենք տարածաշրջանային միությունն ենք», - ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ խնդիրը Եվրոպայի եւ նրա դաշնակիցների հավաքական պաշտպանության մեջ է: Մակրոնն իր հերթին խոսատցել է, որ Ֆրանսիան իր նախագահության ժամանակ կդառնա Դաշնքի հուսալի անդամ: Միեւնույն ժամանակ Փարիզն իրեն իրավունք է վերպահում ամբողջ աշխարհով ռազմական ոլորտում ՆԱՏՕ-ից անկախ գործել: