Հորդանանի ամենաազդեցիկ գործարարը, պաղեստինցի միլիարդատեր Սաբիհ ալ Մասրին Սաուդյան Արաբիայում ազատ արձակվելուց հետո վերադարձել է Ամման: Reuters-ի փոխանցմամբ` գործարարը համաձայնել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին ազատության համար անհայտ չափի գումար վճարել:
Մասրին անցյալ շաբաթ թագավորական ընտանիքի անդամների, գործարարների եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ ենթադրյալ կապերի առիթով, որոնք նոյեմբերին հակակոռուպցիոն արշավի շրջանակներում ձերբակալվել էին, հարցաքննության համար ձերբակալվել էր:
Մասրին կալանավորվել էր այն բանից հետո, երբ պատրաստվում էր հեռանալ Սաուդյան Արաբիայից, ուր ժամանել էր սաուդյան ընկերությունների, որոնց սեփականատերն է, ներկայացուցիչների հետ հանդիպելու:
Մասրին, ով Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, ազատ արձակվելուց հետո հայատարել է, որ սաուդյան իշխանությունները իրեն ամբողջ «հարգանքն են արտահայտել»: Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք չեն մեկնաբանում նրա ձերբակալությունը: Հորդանանի իշխանությունները նշել են, որ թագավոր Աբդուլլա Երկրորդը միջամտել է գործարարին ազատ արձակելու համար:




























