«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար, «Բաց Ռուսաստանի» հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովային ուղղված բաց նամակում կոչ է արել մերժել Վլադիմիր Պուտինին հինգերորդ անգամ որպես ՌԴ նախագահի թեկնածու գրանցվել, հաղորդում է  Meduza-ն:

Իր նամակում Խոդորկովսկին նշում է, որ Պուտինն արդեն 17 տարի իշխանության է եւ այժմ ավարտին է մոտենում նրա կառավարման 4-րդ ժամկետը:Պուտինի երրորդ նախագահության շրջանը նա անվանում է 2008-ից 2012-ի ժամանակահատվածը, երբ նրան ձեւականորեն փոխարինեց Դմիտրի Մեդվեդեւը:

 «Այս փոխատեղումը քաղաքականապես անբարոյական էր, իրավական առումով՝ հակացուցված: Այն օրենքի շրջանցմամբ սահմանադրական իրավունքի կոպտագույն չարաշահում է», — գրում է նա: