ԱՄՆ եւ դաշնակիցների ռազմական գործողությունները ԿԺԴՀ դեմ քիչ հավանական են: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:
Ռուս վերլուծաբանների կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային խնդիրը կմնա տարածաշրջանային անվտանգության կենտրոնական հարց: ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ռեժիմը հազիվ թե ստիպի ԿԺԴՀ ղեկավարությանը զգալի զիջումներ կատարել:
Փհենյանի համար հրթիռային եւ միջուկային ծրագիրն ավարտելու լուրջ ռազմաքաղաքական խոչընդոտներ չկան:
Այս ոլորտում, հավանաբար, երկիրը նոր ձեռքբերումներ կունենա:
Ըստ փորձագետների՝ ԿԺԴՀ-ն դժվար թե առաջինը Հարավային Կորեայի, ԱՄՆ կամ Ճապոնիայի հետ պատերազմ սանձազերծի՝ հասկանալով, որ այդ դեպքում կկորցնի Չինաստանի աջակցութունը, առանց որի մենակ չի կաողանա դիմակայել:
Կա հավանականություն, որ Չինաստանը եւ ՌԴ-ն կակարողանան ԿԺԴՀ-ին գոնե ժամանակավորապես համոզել հրաժարվել հրթիռային փորձարկումներից ԱՄՆ, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմական ակտիվության մասնակի կրճատման դիմաց:
Ընդ որում Վաշինգթոնը եւ դաշնակիցները չեն կրճատի զորավարժությունները եւ պաշտպանական բնույթի այլ միջոցառումները: Բոլոր կողմերից զիջումները խորհրդանշական բնույթ կկրեն:
Կոշտ հայտարարությունների փոխանակումը եւ ուժի ցուցադրությունը ցանկացած պահին հնարավոր են: Կորեայի հրթիռամիջուկային խնդրի լուծման մեջ ՌԴ համար իր դերի մարգինալացման վտանգ էր նկատվել, թեեւ Մոսկվան կարող է հարցի քննարկման ժամանակ «ազնիվ միջնորդի» դեր ստանձնել:




























