Ուսման տարկետման իրավունքի վերականգնման պահանջով  հացադուլ հայտարարած ուսանողները պետք էհրաժարվեն այդ ծայրահեղ քայլից։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, սպորոտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։ Պատգամավորն ասում է, թե նրանք զիջելու են ոչ թե հանուն մեկ  անձի, այլ պետության: 

Նշենք, որ Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ քննարկմանը մասնակցում էր նաեւ Վարդան Բոստանջյանը:

«Երիտասարդներին ասացինք՝ եկեք ամրագրենք, որ ցանկացած երկրի անվտանգությունը, պաշտպանությունը գերակա է եւ հաջորդող  նպատակը ավելի ցածր տեղում է: Եթե ելնում ենք այսպիսի սկզբունքից, ուրեմն իսկապես չի կարող համատարած էսպես բոլորին նկատամամբ կիրառել նույն մոտեցումը: Իսկ եթե ուզենանք  համատարած անենք, մի գուցե արդեն չունենաք երկրի պաշտպանության համար անհրաժեշտ…: Ես չէի ասի,  որ խնդիրը պարզ է, լուծումները նույնպես, սա ենթադրում էր յուրահատուկ մոտեցում, որը ինչ-ինչ պատճառներով երիտասարդների կողմից համարվում է  զրոյական արդյունք, բայց կարծում եմ, որ սա ծայրահեղ գնահատական է»,-ասել է Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ ուսանողները  պետք է հասկանան, որ գործադիր իշխանությունը՝ պաշտպանության նախարարությունը պետք է կարողանա ապահովել երկրի պաշտպանությունը:

Դիտարկմանը՝ առաջարկում է, որ ուսանողնե՞րը  զիջեն, պատգամավորն ասաց.  «Չի  կարելի՞,  որ զիջեն, ինչ կլինի, եթե զիջեն, մենք ֆիզիկական անձի չենք զիջում, մեր երկրի համար: Ես կոչ եմ անում՝ զիջեն եւ մտնեն ավելի կոնստրուկտիվ դաշտ ու աշխատեն հասկանալ, որ երեւի թե կառավարությունը հնարավորն է  անում»:

Ոտքի վրա չափանիշներ չեն գրում. Հացադուլ անող ակտիվիստը պարզաբանում է իրենց քայլը (վիդեո)