ՌԴ Զինված ուժերը Սիրիայի կառավարական ուժերի եւ այլ դաշնակիցների հետ 2018 թվականին ամենայն հավանականությամբ Սիրիայում ԻՊ-ին կոչնչացնեն, թեեւ կազմակերպությունը եւ նրա ենթակառուցվածքը կարող են այլ տարածքներում ծնունդ առնել: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական ներկայությունը կպահպանի: Նախագահ Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել 2018 թվականին: Ժնեւի գործընթացը հավանաբար առաջընթաց չի ունենա, բայց կպահպանվի որպես բանակցային մեխանիզմ: Ժնեւի եւ Աստանայի գործընթացների միջեւ երկպառակությունների աճ է հնարավոր:
Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համագումարի անցկացման Ռուսաստանի առաջարկը կարող է հաղթահարել այդ խնդիրը: Շատ բան կախված կլինի Կոնգրեսի մասնակիցների կազմից, դրանց մակարդակից եւ ներկայացուցչության ընգրկումից: Քրդական հարցը կմնա առավել սուր չլուծված խնդիրների թվում:
2018 թվականը կարեւոր կլինի Ռուսաստանի, ԱՄՆ, ԵՄ եւ Սիրիայի վերակառուցման մեջ այլ դերակատարների միջեւ փոխգործակցության լավագույն տարբերակի որոնման տեսանկյունից: Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ սիրիական հարցում ռազմավարական համագործակցությունը քիչ հավանական է:




























