Ֆրանսիայում ձեռք բերված հակաօդային պաշտպանության համակարգն արդեն Վրաստանում է: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը:
Խորհրդարանում հանձնաժողովների լսումների ժամանակ ՀՕՊ համակարգը նա անվանել է գլխավոր առաջնահերթություններից մեկը եւ նշել, որ ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունն այդ ուղղությամբ կշարունակվի:
«Տարվա ընթացքում ես Փարիզում էի, որտեղ հնարավորություն ունեցա տեղում՝ գործարաններում, տեսնել այն տեխնիկան, որը մենք ձեռք ենք բերել եւ այն արդեն Վրաստանում է», - ասել է նա:




























