Երուսաղեմում կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը քննադատել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Արքեպիսկոպոս Պյերբատիստա Պիցաբալան կարծում է, որ Դոնալդ Թրամփը իր որոշմամբ փչացրել է Սուրբ Ծննդյան տոները, հարյուրավոր մարդիկ չեղյալ են հայտարարել իրենց ուղեւորությունները, հաղորդում է AFP-ն:

Նա հավելել է, որ Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներին դժվար կլինի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի՝ քրիստոնեական սրբավայրեր այցելելու պաշտոնական խնդրանքը կատարել եւ կոչ է արել նրան ավելի շատ լսել այլ քրիստոնյաներին:

«Իհարկե, այս ամենը Երուսաղեմի շուրջ լարվածություն է ստեղծել եւ շեղել է ուշադրությունը Սուրբ Ծննդից», -ասել է նա: