Եվրամիությունը մտադիր է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո անցումային շրջանը մինչեւ 2021 թվականը սահմանափակել: Այս մասին նշվում է բրեքսիտի վերաբերյալ  բանակցությունների հրահանգներում, որը Եվրահանձնաժողովն ընդունել է դեկտեմբերի 20-ին: Անցումային շրջանը սկսվում է ԵՄ-ից՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրվանից եւ կտեւի մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը, հաղորդում է  DW- ը:

ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնել են դեկտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայի հետ բրեքսիտի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը սկսել: Երկրորդ փուլի ընթացքում Բրյուսելի եւ Լոնդոնի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն անցումային շրջանի մասին եւ կփորձեն համաձայնության գալ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային համաձայնագրի շուրջ: