ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերակցությամբ Հարավային Ֆլորիդայում գտնվող նրա Մար-ա-Լագո շքեղ ակումբում Ամանորը նշելը լիովին հնարավոր է:
Politico-ն գրում է, ակումբում Թրամփիի եւ այլ հայտնի մարդկանց ընկերակցությամբ Ամանորի գիշերը նշելու համար պետք է 750 դոլար վճարել, ակումբի անդամների համար տոմսերի արժեքը մի փոքր ավելի էժան կլինի՝ 600 դոլար:
Ընդ որում պարբերականը նշում է, որ անցյալ տարվա համեմատ, տոմսերը թանկացել են:
Անցյալ տարի ամանորյա երեկույթը 575 դոլար է արժեցել, ակումբի անդամների համար՝ 525 դոլար:




























