Բոլորովին անիրատեսական է ասել, որ ռուսերենը կարող է Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ ստանալ: Այս մասին դեկտեմբերի 20-ին Գյումրիում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը մոնոազգային պետություն է եւ պետական լեզուն պետք է հայերենը լինի:

 «Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ այլ լեզուներ սովորել, եւ իհարկե, ռուսերեն: Ռուսերենն այստեղ շատերի համար որպես մայրենի լեզու է, շատերը դաստիարակվել են ռուսական մշակույթով», -ասել է նա՝ հավելելով, որ հենց դրա համար ռուսերենը պահանջված է եւ անհրևաժեշտ է այն սովորել: Նրա կարծիքով՝ երկու ազգերի նման մտածելակերպի պատճառով ռուսերենը ավելի հեշտ է սովորել, քան մյուս օտար լեզուները: