ՔԴՄ/ՔՍՄ բլոկի եւ Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության ղեկավարները պայմանավորվեել են նոր իշխող կոալիցիայի ստեղծման վերաբերյալ նախնական խորհրդակցությունների անցկացման ժամկետների մասին:

Պաշտոնապես դրանք կսկսվեն հունվարի 7-ից եւ կավարտվեն հունվարի 12-ին: Այս մասին այսօր 7-ժամյա բանակցություններից հետո ասել են երեք կուսակցությունների ղեկավարները, հաղորդում է DW-ն:

Հունվարին խորհրդակցությունների մասնակիցները պետք է 6 օրվա ընթացքում 15 հարց քննարկեն: Սկզբում կողմերը կքննարկեն ֆինանսների եւ հարկերի վերաբերյալ դիրքորոշումները, հետո կքննարկեն տնտեսական, էներգետիկ, ինչպես նաեւ ընտանիքի, միգրացիայի եւ ինտեգրացիայի հարցերը: