Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ԱՄՆ կառավարության կողմից իր անունը «Մագնիտսկու ցուցակի» մեջ ընդգրկելը, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Ուրեմն, խախտում ենք մարդու իրավունքները: Խեղճ ամերիկացիներ: Փոքր, բայց հպարտ Չեչենիայի Հանրապետությունը մի ամբողջ պետությանը հանգիստ չի տալիս», - ասել է Կադիրովը:
Նա նշել է, որ կարող է հպարտանալ նրանով, որ անցանկալի է ԱՄՆ հատուկ ծառայությունների համար:
«Թող ԱՄՆ-ն չանհանգստանա: Ես դեռ ԱՄՆ մտնելու հրաման չեմ ստացել: Նրանք գիտեն չեչենների պատմությունը, երբ ժամանակին Վիսաիտովը ձիով հասավ (ԽՍՀՄ հերոս Մավլիդը) մինչեւ Էլբա եւ բարձրագույն պարգեւ ստացավ՝ ԱՄՆ նախագահի կոմից «Պատվո լեգեոն» շքանշանը»,-ընգծել է նա:




























