Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը այցելել է Գուանտանամո Բեյում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազա, հաղորդում է AFP-ն:

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ նա մտադիր է հանդիպել զինվորական անձնակազմի հետ:

Նշվում է, որ Մաթիսը մտադիր չէ այցելել տխրահռչակ Գուանտանամո բանտը, որտեղ դեռ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո դատապարտված բանտարկյալներ կան:

Նախկին նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման տարիներին փորձում էր փակել բանտը, սական հանրապետականների դիամադրության պատճառով չկարողացավ:

Նախընտարական արշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ցանանում է բանտը լցնել  «վատ տղաներով»: