Ամերիկյան դատարանը մեղմացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին աջակցող թուրքերի դեմ առաջադրված մեղադրանքը, որոնք մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:
Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 21-ին ամբաստանյալների կողմից իրենց մեղքը ճանաչելու մասին կողմերի միջեւ գործարքի մասին է հայտարարել: Այսպիսով, Սինան Նարինը եւ Յըլդըրըմ Էյուպը մեկ տարի եւ մեկ օր ազատազրկման կդատապարտվեն:
Դատական որոշումը պաշտոնապես կհրապարակվի մարտի 15-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահակախումբը Վաշինգթոնում իր այցի ժամանակ ցուցարարների հետ կռվի էր բռնկվել:
Առնվազն ինը մարդ վիրավորվել էր: Մայիսին Վաշինգթոնում Էրդողանի այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվում են 19 անձինք, այդ թվում Թուրքիայի նախագահի անվտանգության 15 աշխատակիցներ:
«New York Post»-ը զգուշացրել է Էրդողանի թիկնապահներին. Նյու Յորքի ոստիկանությունը զգոն է
Չավուշօղլուն ԱՄՆ-ում այցելել է ցուցարարների վրա հարձակված Էրդողանի կալանված թիկնապահներին (ֆոտո)
ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները
Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում մասնակցել են թուրք–քրդական ծեծկռտուքին




























