Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն 2018-ի ապրիլի 19-ից կհեռանա պաշտոնից, հաղորդում  է El Nuevo Herald-ը:

Կուբայի խորհրդարանը որոշել է հետաձգել Պետխորհրդրի ընտրությունները երկու ամսով. փետրվարի 24-ի փոխարեն դրանք տեղի կունենան ապրիլի 19-ին:

Ըստ Reuters-ի՝ ընտրությունների օրվա փոփոխությունը պայմանավորված է «Իրմա» փոթորկից հետո Կուբան վերականգնելու անհրաժեշտությամբ:

Ավելի վաղ Կաստրոն բազմիցս նշել էր, որ 2018-ին երրրորդ ժամկետում Պետխորհրդրի նախագահի պաշտոնի համար չի առաջադրվի: Վերջին անգամ նա այդ մասին հայտարարել էր 2017-ի հունիսին: