ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տոնում է իր առաջին խոշոր օրենսդրական հաղթանակը` հարկային բարեփոխումների ընդունումը, որը նախատեսում է ընկերությունների եւ ֆիզիկական անձանց համար հարկային կրճատումներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Twitter-ում Թրամփը գրել է, որ օրինագծին միաձայն դեմ արտահայտված դեմոկրատները, «ցանկանում են բարձրացնել հարկերը» եւ «ատում են այս զագվածային կրճատումները»:

Նա նաեւ քննադատել է լրատվամիջոցներին այն բանի համար, թե ինչպես են նրանք լուսաբանել այս իրավիճակը՝ հայտարարելով.

 «Կեղծ լուրերի խմբագրությունները հուսահատված փորձում են բացասական կերպով լուսաբանել այս օրինագիծը իրենց դեմոկրատ ղեկավարներին գոհացնելու համար»: