Աներորդու նախկին կնոջը բռնաբարելու փորձի գործով  մեղադրողը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Առաջին ատյանը Դավիթ Մ.-ին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման: Մեղադրող Է.Հարությունյանը, սակայն, համաձայն չէ դատավճռի հետ եւ դիմել է Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել դատավճիռն ու նշանակել համաչափ պատիժ:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Դավիթ Մ.-ն ցանկացել էր սեռական հարաբերություն ունենալ կնոջ եղբոր նախկին կնոջ՝ Ալինայի նկատմամբ, երբ վերջինս պարտքով 1000 դրամ խնդրել: Մերժում ստանալով՝ Դավիթն Ալինային հարվածել է, գցել գետնին ու փորձել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն Ալինան հարվածել է Դավիթին եւ դիմել փախուստի: Դատարանում արդեն Դավիթը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ նշելով, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 30-ին Դավիթին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: