Թուրքիայի Անթալիայում տեղի ունեցած սպանությունները մեծ արձագանք են գտել երկրում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անթալիայի ռեստորաններից մեկի տնօրենը աշխատանքից ազատել է մատուցողին, ով կատաղած հեռացել է ռեստորանից։ Որոշ ժամանակ անց մատուցողը վերադարձել է հրազենով, սպանել տնօրենին նրա 2 օգնականներին ու ինքնասպան եղել։
Դեպքի պատճառների վերաբերյալ մանրամասներ դեռ չկան։



























