Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են մերձավորարեւելյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Երուսաղեմի կարգավիճակի մասին բանաձեւի ընդունման համատեքստում:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը նպաստել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի եւ անկախ պետություն ստեղծելու պաղեստինյան ժողովրդի իրավունքի իրականացման հիման վրա։
Շարունակվել է Սիրիայում տիրող իրավիճակի զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը: Հաստատվել է կայուն քաղաքական կարգավորման հասնելու համար ռուս-թուրքական համագործակցության պահանջը եւ արդյունավետությունը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Աստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ միջազգային հանդիպման ժամանակ հնարավոր կլինի համաձայնության գալ Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի հանդիպման կոնկրետ ասպեկտների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության հաջողությամբ իրականացվող հարցերին:
• Իսրայելը չի ընդունում ՄԱԿ ԳԱ-ի քվեարկությունը
• Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում կողմ է քվեարկել Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւին
• Նիկի Հեյլին սպառնում է ՄԱԿ անդամ երկրների ֆինանսավորումը կրճատել




























