ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ին ստորագրել է լայնածավալ հարկային բարեփոխումների իրականացման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

Վերջին 30 տարվա ամենախոշոր բարեփոխումների հիմնական դրույթը ընկերությունների, բիզնեսի եւ ձեռնարկությունների հարկերի նվազեցումն է:

Այժմ տոկոսադրույքը կազմում է 35 տոկոս, ինչը, ըստ հանրապետականների, ամերիկյան ընկերություններին համաշխարհային ասպարեզում ոչ մրցակցային է դարձնում: 2018 թվականից այն կկազմի 21տոկոս: Նոր հարկային սանդղակ է ներդրվում `10, 12, 22, 24, 32, 35 եւ 37 տոկոսով:

 Ամենացածր տոկոսադրույքը կկիրառվի տարեկան 9525 դոլարից պակաս եկամուտ ունեցող անձանց կամ մինչեւ 19050 դոլար վաստակող ընտանիքների համար: Եթե հարկ վճարողը ստանում է 82,5 հազար դոլարից մինչեւ 157,5 հազար դոլար, ապա նա գանձապետարան պետք է մուծի արդեն 24 տոկոս: 37 տոկոսի շեմը կգործի ավելի քան 500 հազար դոլար աշխատավարձ ստացող ամերիկացիների համար:

Օրինագծի հեղինակները տեքստում նաեւ մի շարք այլ մեղմացումներ են ընդգրկել, ներառյալ երիտասարդ ընտանիքների եւ ուսանողների համար: Սակայն դրանք ներկայացվում են ընդամենը 10 տարի ժամկետով, մինչդեռ բիզնեսի համար նվազեցված տոկոսաադրույքը մշտական է: