ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ խոստացել է «շատ լրջորեն աշխատել» ամանորյա տոների ժամանակ եւ ուշադիր հետեւել ԿԺԴՀ հետ կապված իրավիճակին եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչ Ֆլորիդա մեկնելը՝ Թրամփը Սպիտակ տանը մի շարք օրենքներ է ստորագրել: Դրանից հետո, շփվելով լրագորղների հետ, նա խոստացել է «շատ լրջորեն աշխատել» ամանորյա տոների ժամանակ:

 «Մենք շատ լուրջ հարցեր ունենք՝ ներառյալ ԿԺԴՀ-ն եւ ԻՊ-ն», — ասել է Թրամփը:

Նա նաեւ մեծ ուշադրություն է դարձրել այն առաջընթացին, որին վերջին շրջանում հաջողվել է հասնել Աֆղանստանում: