ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանական պատվիրակությանն անվանել է «սքանչելի», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բոլորը (բրիտանական պատվիրակությունը) այսօր սքանչելի էին», — «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են եղել հարաբերությունները Ջոնսոնի հետ:
Մեկնաբանելով Times-ի հոդվածը, որտեղ Ջոնսոնին խորհուրդ էր տրվում Մոսկվայում չուտել եւ չխմել, Զախարովան ասել է, որ «մեզ մոտից դեռ ոչ ոք սոված չի գնացել»:
«Կերակրել ենք, խմացրել ենք եւ Բրիտանիա ենք ուղարկել», — ասել է նա:
Ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ, որը մեկօրյա այցով ժամանել էր Մոսկվա:




























