ԱՄՆ զինվորականները ԻՊ զինյալներից ազատագրել են Սիրիայի եւ Իրաքի «գրեթե բոլոր» շրջանները: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչպես գիտեք, մենք մեծ հաջողությունների ենք հասել Սիրիայում եւ Իրաքում: Մենք ազատագրել ենք խալիֆաթի կողմից գրաված Սիրիայի գրեթե բոլոր շրջանները: Նույնը վերաբերում է Իրաքին», - Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ ասել է Թրամփը:

Նա նաեւ ընդգծել է, որ օգոստոսին Աֆղանստանում ԱՄՆ ռազմավարության վերաբերյալ իր ելույթից հետո «այս երկրում մեծ առաջընթաց է գրանցվել»: