Բրիտանական սուպերմարկետում երգող աուտիստ-տղան հայտնի է դարձել սոցցանցերում: Այդ մասին տեսանյութը 10 օրում մեկ միլիոն դիտում է ունեցել Youtube-ում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բրիտանական Բազիլդոն քաղաքի բնակիչ 10-ամյա Քալում Քորթնիի մոտ բազմաֆունկցիոնալ աուտիզմ է ախտորոշվել:  Նա միշտ չէ, որ զգում է այլ մարդկանց հետ շփման սահմանները, եւ շատ բարդ է նրա հետ ընկերական հարաբերություններ պահպանելը: Սակայն միաժամանակ նրա համար բոլորովին սարսափելի չէ մեծ լսարանի առջեւ ելույթ ունենալը: Որոշ ժամանակ առաջ Քալումը անգամ մասնակցել է մանկական «Ձայնը» շոուին, սակայն չի անցել ընտրանքային փուլը:

Մոր հետ սուպերմարկետ այցի ժամանակ նա հանկարծակի որոշել է կատարել Սմոքի Ռոբինսոնի Who's Lovin You ստեղծագործությունը: Կինը որոշել է նկարահանել որդու ելույթը, որպեսզի ցույց տա ամուսնուն, սակայն ավելի ուշ նրա քույրը տեսանյութը տեղադրել է Facebook-ում: