Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթ աշտարակի զանգերը, որն ավելի հայտնի է որպես Բիգ Բեն, նորից ղողանջել են՝ այս անգամ Սուրբ Ծննդի եւ Ամանորի տոների առիթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսից վերանորոգվող աշտարակի զանգերը հնչել են դեկտեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով 09:00-ին:
Աշտարակի ամենախոշոր զանգը՝ Բիգ Բենը հատուկ միացրել են ժամացույցի մեխանիզմին:
Նրա ղողանջը կարելի է լսել մինչեւ 2018-ի հունվարի 1-ի 13:00-ն, որից հետո աշտարակի վերանորոգումը կշարունակվի:
Աշտարակի վերոնորոգումը պետք է շարունակվի միչեւ 2021 թվականը:
Ինչ վերաբերում է ժամացույցին, ապա 4 թվահարթակներից միայն մեկը տեսանելի կմնա, որի սլաքները էլեկտրականության շնորհիվ ճիշտ ժամ են ցույց տալիս, քանի դեռ մասնագետները զբաղված են ժամացույցի օրիգինալ մեխանիզմի վերանորոգմամբ: Վերանորոգումը կարժենան 61 մլն եվրո կամ 81,5 մլն դոլար:



























