Դեկտեմբերի 23-ին Ինդոնեզիայի Բալի կղզում գրանցվել է նոր հրաբխային ժայթքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, բնական աղետների կանխարգելման գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն տարածված հայտարարությունում կոչ է արել «չանհանգստանալ այս հարցում, քանի որ հրաբխի ակտիվացումը հաճախ կարող է տեղի ունենալ»:

Ըստ նրա՝ «Ժայթքման վտանգի մասին նախազգուշացումը պահպանվում է»: Շաբաթ հրաբուխը 2,5 կմ բարձրության վրա մոխիր է արտանետել: Հրաբուխից մոտ  70 կմ հեռավորության վրա գտնվող Նգուրախ Ռայ միջազգային օդանավակայանը նորմալ է աշխատում, հայտնել են ներկայացուցիչները:

Նախնական գնահատականներով՝ սեպտեմբերից սկսած հրաբխի ակտիվացման պատճառով տուրիստական հատվածի կորուստը կկազմի մոտ 1,2 մլրդ դոլար: Նոյեմբերի վերջին Բալիի օդանավակայանը փակվել էր երեք օրով: Բացի այդ, մի քանի երկրների իշխանությունները խորհուրդ էին տվել իրենց քաղաքացիներին հրաժարվել կղզի այցելությունից: