Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Utair ավիաընկերության ուղեկցորդուհուն հոսպիտալացրել են օդանավից ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:
«Օդանավի նախաթռիչքային պատրաստության ժամանակ հետեւի դուռը փակելիս ուղեկցորդուհին սայթաքել է եւ ընկել մայթին: Նրան արագ հոսպիտալացրել են»,- ասել են մամուլի ծառայությունից:
Ավիաընկերությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները եւ իր աշխատակցուհուն առավելագույն աջակցություն ցույց կտա, նշել են մամուլի ծառայությունից:



























