Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելու ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, նրանք են՝ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 17-ամյա Բաբկեն Գ.-ն, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Գոռ Դ.-ն:

Պարզվել է, որ վերջիններս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել են եղեւնիներ:

Ոստիկանները եղեւնիները հայտնաբերել են Գոռ Դ.-ին պատկանող Nissan մակնիշի մեքենայի բեռնախցիկում:

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: