Աֆղանստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 2 մարդ վիրավորվել է: Այս տվյալները, ըստ «ՏԱՍՍ»-ի, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել էր Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհված 2 մարդու մասին:

Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի թվում կանայք կային, որոնք պայթյունի ժամանակ մեքենայով անցնում էին դեպքի վայրով:

Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել Աֆղանստանի հետախուզական ծառայության շենքի մուտքի մոտ: