Իսրայելում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության կարելի է հասնել միայն Պաղեստինում անկախ պետության ստեղծման գործընթացի ավարտից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 «Իսրայելի երկարատեւ անվտանգությունը կարող է ապահովվել միայն պաղեստինյան պետականության վերջնական ձեւավորման արդյունքում»,-ասել է նա՝ մեկնաբանելով Պեկինում երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած սիմպոզիումը:

Դիվանագետը նշել է, որ վերջերս կայացած իրադարձությունը կարեւոր հարթակ էր պաղեստինյան-իսրայելական շփումների կարգավորման համար: Նա նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել:

«Միայն Իսրայելի եւ Պաղեստինի հարաբերությունների կարգավորումից հետո իրավիճակը Մերձավոր Արեւելքում  նորմալ ընթացք կստանա»,-ընդգծել է Հուա Չունինը:

Պեկինում դեկտեմբերի 21-ին եւ 22-ին կայացել է պաղեստինյան-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ սիմպոզիում, որին մասնակցել են Պաղեստինի նախագահի խորհրդական Նաբիլ Շաաթը եւ Իսրայելի Կնեսեթի փոխնախագահ Խիլիք Բարը: Միջոցառմանը ներկա է եղել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին: Օրակարգում ընդգրկված են երեք հարցեր՝ երկկողմ կառավարական միջոցառումների մշակումը, երկու երկրների հասարակության դերը եւ այլ պետությունների օժանդակությունը իսրայելա-պաղեստինյան շփումների նորմալացման համար:

Դեկտեմբեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունը այնտեղտեղափոխելու որոշումը  լարել էր երկու երկրների հարաբերությունները՝ առաջ բերելով մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի անհանգստությունը։