Եմենի տարածքում ապստամբ հուսիների դեմ պայքարով Սաուդյան Արաբիայի գլխավորած մերձավորարեւելյան պետությունների կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածների արդյունքում առնվազն 71 մարդ է զոհվել, հաղորդում է DW-ն:
Ինչպես պատմել են տեղի բնակիչները, մի շարք օդային հարվածներն իրականացվել են երկրի մայրաքաղաքում. միայն Սանայում առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա եւ երկու կին.
AFP գործակալությունը, վկայակոչելով զինվորականներին, իր հերթին հայտնում է ավելի քան 60 զոհի մասին: Գործակալության տվյալներով՝ երկրի արեւմուտքում գտնվող Հոդեյդա նահանգում օդային հարվածների զոհերը հիմնականում հուսիներն են եղել: Այնտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 53 ապստամբ, 63-ը վիրավորվել է: Կառավարական ուժերը եւս կորուստներ են կրել. 12 զոհ եւ 19 վիրավոր:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից: Նախագահ Աբդուլ Ռաբբո Մանսուրու Հադիի կառավարական ուժերի հետ պայքարում երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը եւ բանակի՝ իրեն հավատարիմ մասը Իրանի աջակցությամբ հանդես էին գալիս «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբ հուսիների կողմից: Վերջիններս Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից ստանում են եւ՛ օդային, եւ՛ ցամաքային օժանդակություն:




























