Չինաստանը կոչ է արել Ճապոնիային հավատարիմ մնալ խաղաղ զարգացման ուղուն եւ զգույշ մոտենալ ռազմական անվտանգության վերաբորղ գործերին, ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունյինը, հաղորդում է «Սինխուան» ։
Ճապոնիան դիտարկում է «Իձումո» ուղղաթիռակիրը ավիակրի վերածելու հարցը՝ F-35B կործանիչներ տեղակայելու համար։
Չունյինի խոսքով, ռազմական անվտանգության ոլորտում Ճապոնիայի գործողությունները մտահոգում են հարեւան երկրներին եւ միջազգային հանրությանը՝ պատմական պատճառներով։ Ճապոնիայի գործողությունները կարող են խախտել Սահմանադրության 9-րդ հոդվածը, որով հետպատերազմյան շրջանում Ճապոնիան պետք է զարգացման խաղաղ ճանապարհ ընտրեր։




























