Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կրկին կոչ արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ Յաիր Լապիդը քննադատել է Նեթանյահուի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ 2016 թ. Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագիրը սխալ էր:

Լապիդը ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարել թուրքերի առաջ նվաստանալը  եւ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ աջակցել քրդերին: