Սերբիան Թուրքիային արտահանձնել է ապաստան փնտրող քուրդ քաղաքական ակտիվիստին՝ խախտելով ՄԱԿ-ի ընդդեմ խոշտանգումների կոմիտեի առաջարկը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Սեվդեթ Այազը այս տարվա սկզբին Թուրքիայից փախչելուց հետո Սերբիայից ապաստան էր խնդրել։ Նա Թուրքիայում հակասահմանադրական գործողությունների համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Իր փաստաբանի խոսքով՝ Այազը Թուրքիային արտահանձնվել է դեկտեմբերի 25-ին։

ՄԱԿ-ի ընդդեմ խոշտանգումների կոմիտեն (UNCAT) դեկտեմբերի 18-ին հանդես էր եկել առաջարկով՝ կոչ անելով Բելգրադին հրաժարվել Այազին թուրքական իշխանություններին հանձնելուց: