Քուվեյթում 5 անձ սոցիալական ցանցերում երկրի թագաժառանգին վիրավորող տեսանյութ տեղադրելու մեղադրանքով կալանավորվել է:
Այս մասին հաղորդում է KUNA-ն` վկայակոչելով Քուվեյթի Ներքին գործերի նախարարությունը:
Մեղադրյալները «կարեւոր հաստատություններում» քաղաքացիական ծառայողներ են եղել, ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում թագաժառանգը ֆուտբոլային միջոցառման ժամանակ մատով ցույց է տալիս պաշտոնյաներին՝ փորձելով նրանց ասել, ով պետք է առաջինը սեղմի իշխող էմիրի ձեռքը:




























