Սաուդյան Արաբիան հակակոռուպցիոն արշավի հետեւանքով  200 ձերբակալվածներից 23-ին ազատ է արձակել այն բանից հետո,  երբ նրանք համաձայնության են եկել  կառավարության հետ, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով «Օկազ » թերթին:

Հրապարակման մեջ չի նշվում այն մարդկանց անունները, ովքեր ազատ են արձակվել: Նոյեմբերին թագաժառանգ Մուհամմեդի հրամանով հարյուրավոր ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ գործարարներ կալանավորվեին, այդ թվում 11 արքայազն:

Կալանավորվածներին պահում էին Rijadh Ritz Carlton շքեղ հյուրանոցում: Սաուդյան իշխանությունները հայտարարել էին, որ պաստրաստ են  նրանց ազատել, եթե նրանք փոխհատուցեն պետությանը հասցված վնասը: