Բաքվում սառնարանի վրա հայերեն լեզվով պիտակ է հայտնվել:

 «Ուշադիր»  գնորդը նկատել էր հայերեն գրությմաբ LG սառնարանը Baku Electronics-ի ցանցի խանութներից մեկում: Իր դիտարկումներով նա շտապել է կիսվել լրագրողների հետ: Սակայն լրագրողները չեն կարողացել գտնել սառնարանը: Երբ միջադեպի մասին իմացել են  ընկերության մենեջերները, նշված ապրաքնները վաճառքից հանել են:

Sputnik Ադրբեջանը հաղորդում է, որ նման պիտակ հայտնաբերվել է միայն մեկ սառնարանի վրա:

 «Սխալը թույլ է տրվել Հնդկաստանի արտադրության LG սառնարանների իրացման ժամանակ», — ասել է  Baku Electronics- ներկայացուցիչը:

Ընկերության ներկայացուցչությունից հայտնել են, որ իրենց սառնարանները մատակարավում են ոչ միայն Ադրբեջան, այլեւ տարածաշրջանի այլ երկրներ: Թյուրիմացությունը տեղի է ունեցել ապրանքի փաթեթավորման եւ ուղարկելու ժամանակ: